Հատկացուցիչ

  • Ընդգծել հատկացուցիչն ու հատկացյալը։
  • Կետադրել նախադասությունները:
  • Բառարանից գտնել, սովորել կարմիրով նշված բառերի բացատրությունը:
  1. Քամին սկսեց ֆռֆռացնել Մանուշի ՝ ծաղկեպսակի տակից դուրս եկած խոպոպները:
  2. Արտերի ՝ դեռ մանգաղի երես չտեսած ոսկին ծփում էր և ծածանվում:
  3. Մաշտոցի ՝ լույս դարձած աճյունը ամփոփված է Օշական գյուղում:
  4. Անհաջողության մատնվեցին թշնամու ՝ ամրոցը գրավելու բոլոր ճիգերը:
  5. Գուսանը մոլորվեց կիրճի ՝ օձի նման գալարվող քերծերում:
  6. Մատռվակը արծաթազօծ սկահակից մատուցում էր կավե կարասների ՝ արյունը թունդ հանող յոթնամյա գինին:
  • Հետևյալ նախադասությունից դուրս գրել ․
    • ենթական․ նշել, թե ինչ խոսքի մասով է արտահայտված,
      բույրը – գոյական
      նապաստակները – գոյական
    • ստորոգյալը․ նշել՝ պարզ է, թե բաղադրյալ,
      տարածվել էր – պարզ ստորոգյալ
      ցատկոտում էին – պարզ ստորոգյալ
    • որոշիչը․ նշել, թե ինչ խոսքի մասով է արտահայտված,
      վաղ – մակբայ
      գարնանային – ածական
      առավոտվա – գոյական
      այդ – դերանուն
      զվարթ – ածական
      գազարի – գոյական
    • հատկացուցիչը․ նշել թե ինչ խոսքի մասով է արտահայտված
      ծաղիկների – գոյական
      նրա – դերանուն
      հարևանի – գոյական

Վաղ գարնանային առավոտվա այդ ծաղիկների բույրը տարածվել էր նրա բակում, և զվարթ նապաստակները ցատկոտում էին հարևանի գազարի դաշտերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *