Հայոց լեզու 20

Գտնել բացահայտիչը, նշել տեսակը, կետադրել նախադասությունները

    • Հյուրերի թվում էր նաև Մուշեղ իշխանը ՝ Վասակ Մամիկոնյանի որդին։
      Վասակ Մամիկոնյանի որդին – բուն բացահայտիչ
    • Մայրը ՝ Գոհար իշխանուհին, տանջվում էր տխուր մտքերից։
      Գոհար իշխանուհին – բուն բացահայտիչ
    • Որպես բնական ամրություններ ՝ լեռները չորս կողմից շրջապատել են Մուշի դաշտավայրը։
      Որպես բնական ամրություններ – մասնական բացահայտիչ
    • Ամրոցի առջև ՝ գետի մյուս ափին, երևում էին քաղաքի ավերակները։
      գետի մյուս ափին – մասնավորող-պարագայական բացահայտիչ
    • Իբրև իշխան ՝ նա ազնվական էր այս բառի խոր իմաստով։
      Իբրև իշխան – մասնական բացահայտիչ
    • Հայոց աշխարհի մեծ բարեկարգիչը ՝ Ներսես Մեծը, առաքինության կատարյալ տիպար էր։
      Ներսես Մեծը – բուն բացահայտիչ
    • Եղեգնուտների միջից շարունակ թռչունների խմբեր էին բարձրանում, որովհետև սրատես գիշատիչները ՝ ուրուրները, ամեն վայրկյան սպառնում էին իրենց։
      ուրուրները – բուն բացահայտիչ
    • Դա հանգուցյալի փեսան էր ՝ Իսահակ Մարութխանյանը։
      Իսահակ Մարութխանյանը – բուն բացահայտիչ
    • Այժմ `   առավոտվա այս խաղաղ պահին, մի առանձին հրապուրիչ տեսք էր ստացել Ողական ամրոցը։
      առավոտվա այս խաղաղ պահին  – մասնավորող-պարագայական բացահայտիչ
    • Մի քանի օր առաջ ՝ իր շրջագայության ժամանակ, կորցրել էր դրամապանակը։
      իր շրջագայության ժամանակ – մասնավորող-պարագայական բացահայտիչ
    • Այնտեղ ՝ հեռավոր Կովկասում, մեռնում էր ինչ-որ վաճառական։
      հեռավոր Կովկասում – մասնավորող-պարագայական բացահայտիչ
    • Իբրև սրբազան մասունքներ ՝ մատյանները պահվում են Երևանի Մատենադարանում։
      իբրև սրբազան մասունքներ – մասնական բացահայտիչ
    • Հալածողներին միացան մոտակա գյուղերի ՝ Ցամաքաբերդի, Վարսերի բնակիչները։
      Ցամաքաբերդի, Վարսերի – բուն բացահայտիչ