Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Առյուծը

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

վեհ ու իր հպառտ կեցվածք ունի

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

վեհ հպառտ մեծահոքի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-թաքավոր

խոշուր-մեծ

վեհ-բարձր

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո

ծանր-մանր

մեծահոգի-փոքրահոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

ընձայռուծ

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

«Գնում եմ Մայր դպրոց

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Ես շատ հաճելի և հետաքրքիր պահեր ունեցա և հետաքրքիր ընկերներ ձեռք բերեցի։

  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

Մենք համակարգիչ ենք աշխատում։

Հանգնումենք ինչ որ ուզումեմենք։

Հենք մեզ ազատենք պահում։

  • Մայր դպրոցն ու ես

Ես մայր դպրոցին այդքանել ծանոթ չեմ։

  • Ամենատպավորիչ ճամփորդություններս

Չմուշք վարելը։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Որ ես շատ և հետաքրքիր ընկեներ կունենամ։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես Մայր դպրոցը ինձ թվում է լավ գիտեմ, բայց ինչքան խորն եմ գնում այդքան ավելի շատեմ իմանում տեղեր, նենց վոր ես Մայր դպրոցին համարիա ծանոթ չեմ։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Փուտ բոլի դաշտը։

Դեպի գեղարքունիքի մարզ

1) Հայաստանի փոքրիկ Սյունիքի մարզը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7%-ը։

Ամբողջ աշխարհում կա մոտ. 11 500 000 տոննա մոլիբդեն, որից մոտ. 800 հազար տոննա գտնվում է Սյունիքի մարզում։

Սյունիքի մոլիբդենի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար։ Սա Հայաստանի 50 տարեկան ռազմական բյուջեն է։

2) Փոքրիկ Սյունիքի մարզում կա մոտ. 1,500,000,000 տոննա երկաթ (1,5 միլիարդ տոննա):

Սա կազմում է մոտ. $ 883,000,000,000 ($ 883 մլրդ). Սա Հայաստանի մոտ 3000 տարեկան ռազմական բյուջեն է։

3) Փոքրիկ Սյունիքի մարզում կա մոտ. 4 000 000 տոննա պղինձ։

Սա կազմում է մոտ. $36,000,000,000 (36 մլրդ դոլար):

4) Փոքրիկ Սյունիքի մարզն ունի 238 տոննա մաքուր ոսկու և 16 000 000 տոննա ոսկու հանքաքարի պաշարներ։

Սա կազմում է մոտ. 13,000,000,000 դոլար (13 միլիարդ դոլար) մաքուր ոսկու համար, և դա չհաշված ոսկու հանքաքարի արժեքը:

5) Փոքրիկ Սյունիքի մարզում կա 100000 տոննա ուրանի հանքավայրեր. Սա մոտավորապես նույնն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում։

6) Բացի այդ, Սյունիքի մարզում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, անտիմոնի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բյուրեղների, ադամանդի և այլն հսկայական հանքավայրեր, որոնց թիվը հսկայական է։

7) Հայաստանի հանքային ջրերի 50%-ից ավելին գտնվում է Սյունիքի մարզում.

8)Փոքրիկ Սյունիքի մարզն իր գոյությամբ խոչընդոտում է Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից։

9) Սյունիքի մարզը միակ աշխարհագրական օբյեկտն է, որը Իրանը (իսկ նրա միջոցով՝ Հնդկաստանը) կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։ Փոքրիկ Սյունիքի կորստով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ (աշխարհի մարդկության 20%-ը), աշխարհաքաղաքական կախվածության մեջ կհայտնվեն Թուրքիայի գլխավորած «թուրքական աշխարհից»։

10) Հայաստանը Սյունիքը պահպանեց միայն Գարեգին Նժդեհի և նրա մարտիկների շնորհիվ, ովքեր ոտքի կանգնեցին Թուրքիայի, Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի դեմ և հաղթանակ տարան։ Ուստի այս երեք երկրներում էլ նա «պերսոնա նոն գրատա» է և դրա համար փորձում են նսեմացնել նրա փառավոր անունը, տարբեր տեսակի փաստեր, որոնք չեն համապատասխանում այս երեք երկրներում էլ պատմությանը։

Մայրենի

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սրտային, վախեցած, քարացած, մայրական, երկնքային, արևային, փայտային, լեռնային, փողոցային, երկաթային, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկե, արծաթային, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա-ում ուղղակի ածականներ են, Բ-ում բոլոր ածականները գրած են «Ավելի»-ով, իսկ Գ-ում բոլոր ածականները գրած են որպես «Ամենից»:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ — ամենից վատ, գեղեցկագույն — ամենագեղեցիկ, բարձրագույն — ամենաբարձր, ամենաազնիվ — ամենից ազնիվ, ամենից հզոր — ամենահզոր, ամենից ահեղ — ամենաահեղ, համեստագույն — ամենահամեստ, ամենահին — ամենից հին, ամենից ծանր — ամենացածր, ամենալուրջ — ամենից լուրջ, ամենից խոշոր — ամենախոշոր:

  1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ- երեսուն, չորս տասնյակ — քառասուն, հինգ տասնյակ — հիթսուն, վեց տասնյակ — վաթսուն, յոթ տասնյակ — յոթանասուն, ութ տասնյակ — ութանասուն, ինը տասնյակ — ինսուն:

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

  1. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65 — վաթսունհինգ, 48 — քառասունութ, 107 — հարյուր յոթ, 93 — իննսուն երեք, 6087 — վեց հազար ութսունյոթ, 4321 — չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786 — յոթ հարյուր ութսունվեց

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում ճարպեր են կուտակված։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև Եթե ուղտը որոշի։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

փափուկ բուրդ

մեծ կենդանի

բարձահասակ ուղտ

արևոտ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ