Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը: Որ հոլովով բառի հետ է այն գործածվել:
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
Համար-մարդու-սեռական հոլով
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
բացի
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
դեպի
3. վրա, որևէ, և, մյուս
վրա
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
մասին
5. հանուն, անուն, այնքան, սույն
հանուն