Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:

դարձավ

փորձեցի

խորհրդավոր

գաղտնիքը

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.է

տգեղ-այլանդակ

կարճ-երկար

ծուռ-ուղիղ

ուղիղ-կոր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:

Սա ի՞նչ առարկա է:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
զրնգուն գեղեցիկ

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Այս ինչ առարկայէ։

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:

Փոքրիկ իշխանի մոտ։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Պետք է հաճախ ուղիղ ճանապարհից շեղվես,որ հաջողությունների հասնես:

իմ նոր աշխատանքը

Սա իմ նոր աշխատանքն է։ Սա երեք վոտանի խարիսխ է։ Ես շատ դժվարությամբ պատրաստեցի։ Ես իմ հին աշխատանքին պատմելեմ որ պետք է առաջինը եսքիզնենք արել հետո պլաստիրինով ենք արել հոտո մոմից ից իսկ հետո նա պետք է ձուլվի։ Իմ աշխատանքը ես պատրաստել եմ երկու ամիս իմ աշխատանքը մեկը պետք է լինի արծաթից միուսը լատունից և արծաթից ես արծաթը տանելում եմ իմ տուն իսկ լատունը թողելու եմ ոսկերչական լաբարատորիայում։ Իմ հին աշխատանքում ես չեի ձուլել այլ իմ դասատու վարպետ Դավիդ ներ ձուլել իս նորը ես ինքսեմ ձուլելու։

Երևանի արձաններ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • «Հովհաննես Թումանյան»

Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
  • Քանդակագործ՝ Արա Սարգսյան[1]
  • ուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։
Հայրենագիտություն 18․04․2021 Երևան քաղաքի հուշարձանները. Մաս 4 – Արփի  Խալաթյանի բլոգ
  • «Ալեքսանդր Սպենդիարյան»

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործներ՝ Արա Սարգսյան[1], Ղուկաս Չուբարյան[2]։
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է[2].
Հայկական Հանրագիտարան
  • «Արամ Խաչատրյան»

Արամ Խաչատրյանի հուշարձան, գտնվում է Երևանում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև, տեղադրվել է 1999-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

  • Ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան
  • Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է[2][3]։

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ – idiscoverarmenia

  • «Առնո Բաբաջանյան»

Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

  • Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան
  • Քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • «Ալեքսանդր Թամանյան»

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան
  • Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը[2]։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»[3]։

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազ ից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Գեղեցիկ բառից է կազմված։

Ինչո՞վ է սնվում ուղտը։

ամեն ինչ և կոշտ փշեր

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

իր բրդով

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապխատներում ճարպեր են

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինք չուզենա

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց աշխարհը իմացավ

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն են տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ինձ զարմացրեց այն տեղեկությունը, որ նրանք շատ երկար ժամանակ չէն խմում ջուր, բայց հետո խմում է երկու հարյուր լիտր ջուր։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Հաստ բուրդ

Լավ կենդանի

Գեղեցիկ ուղտ

Լավ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր,

տարօրիրինակ, անօգուտ

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Без названия (2)

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին,

վարդ

տարօրինակ

աnգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

 որտեղ-բարդ

մատը-պարզ

քաղաքային-ածանցավոր

գրիչ-ածանցավոր

4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլո ր էին։

գոյական-երկիր, տներ

ածական-սւր կլոր

բայ-կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց – ճամփորդել
բ/պետք է վճարել-վճարեք
գ/ասաց -ասել
դ/երազում էր-երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:

Արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Պատմողական- Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

Հարցական- -Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Վորտեղ սուր բան չկար

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկը տուգանք գրեց, որ իրեն երկու ապտակ տան

Իմ հորինած տուգանքը -չի կարելի վազել

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո

Երևան քաղաքի արձաները

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»

Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։ Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է

  • «Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

  • Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան
  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է[1]։

  • «Միքայել Նալբանդյան»

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան[2]

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից[2], բարձրությունը 4,5 մետր է։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ | Հուշարձաններ
  •  «Տիգրան Պետրոսյան»
  • Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

  •                                    «Վահան Տերյան»
  • Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
    • Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան
    • Քանդակագործ՝ Նորայր ԿարգանյանՀուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։
  • ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ – idiscoverarmenia

Ինքնաստուգում

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես չգիտեի, որ նրանք դնում են 10-40 ձու։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ- բազմագույն

սաղարթ-Տերև

ճամփա- ճանապարհ

մտածել-Դատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ- արու

ամենամեծ- ամենափոքր

բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-ոսկով պատել

ասֆալտապատ,-ասֆալտով պատված

վայրէջք,-դեպի վայր իջնել

սաղարթախիտ-տերևներով պատել

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ-երբևէ,երբեք

օր-,օրացույց, օրագիր

ոսկի-ոսկեզօծ, ոսկերիչ

եղբայր-հորեղբայր մորեղբայր

Մոգական թվեր

1․ Մոգական զատիկի մեջ տեղադրեք 1-9 թվերը այնպես, որ  տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը լինի 15։

una mariquita leyendo

2 7 6

9 5 1

4 3 8

2․ Մոգական զատիկի մեջ տեղադրեք 3-11 թվերը այնպես, որ  տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը լինի 21։

una mariquita leyendo

4 9 8

11 7 3

6 5 10