Երևան քաղաքի արձաները

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»

Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։ Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է

  • «Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

  • Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան
  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է[1]։

  • «Միքայել Նալբանդյան»

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան[2]

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից[2], բարձրությունը 4,5 մետր է։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ | Հուշարձաններ
  •  «Տիգրան Պետրոսյան»
  • Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

  •                                    «Վահան Տերյան»
  • Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
    • Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան
    • Քանդակագործ՝ Նորայր ԿարգանյանՀուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։
  • ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ – idiscoverarmenia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *