Ինքնաստուգում

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես չգիտեի, որ նրանք դնում են 10-40 ձու։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ- բազմագույն

սաղարթ-Տերև

ճամփա- ճանապարհ

մտածել-Դատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ- արու

ամենամեծ- ամենափոքր

բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-ոսկով պատել

ասֆալտապատ,-ասֆալտով պատված

վայրէջք,-դեպի վայր իջնել

սաղարթախիտ-տերևներով պատել

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ-երբևէ,երբեք

օր-,օրացույց, օրագիր

ոսկի-ոսկեզօծ, ոսկերիչ

եղբայր-հորեղբայր մորեղբայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *