- Դիտում ենք ուսուցողական անիմացիոն մուլտֆիլմը:
- Պատրաստվում ենք թանգարանային այցելությանը, քննարկում ենք, նախապատրաստվում:
- Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
գգվել – սիրով ու քնքշությամբ գրկել
անափ – ափ՝ եզերք չունեցող
մրրիկ-քամի
- Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:
Բանաստեղթությունը Գարնան մասինե թե ինչ է լինում գարունը
- Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:
Գարուն, ծաղիկ, երեկո, ծաղիկներ,
- Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
- ծաղիկ-պարզ բառ
- անափ-ան+ափ
- քնքշորեն-քնքուշ + որեն
- անտես-ան+տես
- այնքան-այն+քան
«Գարուն»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…