Այցելություն Չարենցի տուն թանգարան

  • Համացանցից և այլ աղբյուրներից փնտրել և գտնել թանգարանային էթիկային վերաբերող կանոններ։
  1. Չվազել:
  2. Բարձր չխոսել:
  3. Ցուցանմուշներին ձեռք չտալ:
  • Գտնել Չարենցի տուն-թանգարանի մասին տեղեկություններ։

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը։

Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թ. հունվարի 30-ին։1987 

թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։

  • Առաջին ցուցասրահ՝ ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։
  • Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։

Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում։ Ըստ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք։ 

  • Գտնել Չարենցի անունը կրող այլ գիտական, մշակութային, քաղաքային վայրերի մասին տեղեկություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *