Այցելություն Չարենցի տուն թանգարան

  • Համացանցից և այլ աղբյուրներից փնտրել և գտնել թանգարանային էթիկային վերաբերող կանոններ։
  1. Չվազել:
  2. Բարձր չխոսել:
  3. Ցուցանմուշներին ձեռք չտալ:
  • Գտնել Չարենցի տուն-թանգարանի մասին տեղեկություններ։

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը։

Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թ. հունվարի 30-ին։1987 

թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։

  • Առաջին ցուցասրահ՝ ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։
  • Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։

Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում։ Ըստ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք։ 

  • Գտնել Չարենցի անունը կրող այլ գիտական, մշակութային, քաղաքային վայրերի մասին տեղեկություններ։

Մայրենիի ֆլեշմոբ ։ Մարտ

Անուն, ազգանուն*

1. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո, նղասե, ատմիտ։ 

երազ , մարտկոց, սեղան մատիտ

2. Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Ինչո՞ւ։

Զնգոց, ջնջոց, թրջոց, կրակոց, փողոց։

փողոցը որովետև բոլոր բառերը օց ածանցը ունի

3. Ի՞նչ կմնա , եթե «ակվարել» բառից հանես «հերկը» և «անիվը»։

ել

4. Տրված ո՞ր բառերում կարող ենք  ավելացնել  իք վերջածանցը։ Գրի՛ր այդ բառերը։
Համերաշխորեն, վառելափայտ, գնորդ, անմիտ, ուտել, հայրենական, երկնագույն, վարագույր։

անմիտիք, ուտելիք

5.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ բառեր այնպես, որ դառնան հնարավորինս գեղարվեստական-նկարագրողական։

Անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը։ Քաղաքում իշխում էր թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։ 

Ծառաշատը անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր արևոտ քաղաքը։ Պայծառ քաղաքում իշխում էր Տիգրան Մեծ թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։

6. Կարդա՛ ընտրված քառյակները և փորձի՛ր գուշակել , թե որ բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը։

Ա․ Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Բ․ Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Բ

7. Նախորդ առաջադրանքի քառյակներից մեկը Չարենցն էր գրել, իսկ ո՞վ է գրել մյուսը։ Յուրաքանչյուր քառյակից առանձնացրո՛ւ հեղինակների ոճին բնորոշ բառերը, որոնք քեզ օգնեցին գուշակել։

Վահան Տերյանը անչար թախիծ

8. Տրված ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։

Ա․ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Բ․ Եթէ կռնակ ունիս, բեռ բեռցնող շատ կ’ըլլայ։ 

Բ որովետև ա գրաբար

9. Վերականգնի՛ր ասացվածքները։

Արթնացավ՝ կորավ։

 Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում։

Գործը՝ գործիմացին։

Երազում գտավ:

Չեն հարցնում՝ ինչ ես ուտում:

Երկաթը՝ դարբնին:

Երազում գտավ, արթնացավ կորավ։
Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում, չեն հարցնում ինչես անում։
Գործը՝ գործիմացին, երկաթը դարբնին։

10. Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։

Առաջադրանքները կազմեց Տաթև Աբրահամյանը։ Շնորհակալություն։