Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի: Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան … More Արտաշես Առաջինի բարենորոգումները

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր … More Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը: Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը … More Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Արգիշտի առաջինի փաստեր

Նրա օրոք Ուրարտական պետությունը հասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ն բացի պատերազմական գործողություններից զարկ տվեց նաև քաղաքաշինությանը՝ հիմնելով այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին 782 թ. հիմնադրված Էրեբունին (ապագա Երևանը), 776 թ. հիմնադրված Արգիշտիխինիլին (Արմավիր), Արգիշտիխինիլի քաղաք է հիմնել նաև Մուշի շրջանում։ Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական նվաճումների մասին վկայում է Վանի ժայռի վրա փորագրված Խորխոռյան ութ սյունակների արձանագրությունները, … More Արգիշտի առաջինի փաստեր

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։ Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի … More Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Սևանա լիճ

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։  Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը[1]։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վանի թագավորության հիմնադրումը։ Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։ Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, … More Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա … More Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։ Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին … More Հայաստանի պատմավարչական բաժանումները