Հունվար 31

  • Քննարկում, վերլուծում ենք ուսումնական ձմռան առաջադրանքներն ու ստեղծագործությունները։
  • Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունը։
  • Դուրս գրիր ընդգծված բառերի բացատրությունը։

իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք:

Մանում-Ճախարակով՝ թեշիկով ևն մանրաթելերը ոլորելով թել պատրաստել:

պարզկա-անամպ և ցուրտ:

  • Թեք նշված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության։

անզոր-ան+զոր

  • Ի՞նչ հասկացար բանաստեղծությունից։ Կիսվի՛ր քո զգացողություններով, պատկերացումներով։

  • Ո՞ւմ է վերաբերում հետևյալ հատվածը, ո՞ւմ է նկարագրում բանաստեղծը այս հատվածում։

Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *