Հայաստանի Հանրապետություն

images

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասը`29,743 կմ² ։Հայաստանի Հանրապետությունն ունի 10 մարզ։ Համայնքների քանակը 502 է, այդ թվում`
քաղաքները` 49, որոնց մեջ է մտնում ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով։

Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ:

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ’ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Գտեք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան երկրների տեղը քարտեզի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

  1. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:

Արագած 4090

  1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:

Վիրահայոց, Փամբակի և Սևանի  լեռներ     հարավում  Զանգեզուրի լեռնեեր։

  1. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

Որոտան,Հրազդան,Դեբեդ

  1. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

բրոնզ ,ոսկի , երկաթ։

  1. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը:

  1. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:

Որովհետև Երևանի  շենքերի քարերի կեսը պատրաստած են վարդագույն տուֆից։

  1. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:

Հնքային ջրերով

  1. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:

1828-ին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։

Արևելյան Հայաստանում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ Արլ. Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։ Սակայն թուրք-հայկական պատերազմի (28.09-18.12.1920), սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում: 1920-91-ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբայան պատերազմի (1991-94), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-94-ին։

  1. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

Երևան ,Գյումրի ,Վայոց ձոր

  1. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:

Օրինակ մի բան տալուց մտածենք նոր տանք, շատ հրացաններ ունենանք, շատ համալսարաններ ունենանք շատ սիրալի լինենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *