Գործնական քերականություն 47 48

47`Ջարդել,կոտրել ,կտոր- կտոր- անել,փշրել:

Հավաքել ,կուտակել,ամբարել,պահել:

Հասկանալ, գլխի ընկնել,կռահել,պարզել:

Թաքցնել ,պատսպարել,ծածկել,քողարկել:

48`Լուսաբաց,այգաբաց,ծեգ,արշալույս:

Մազ,հյուսք,ծամ,հեր:

Դեպք,իրարդարձություն,միջադեպ,պատահար:

Երկիր,պետություն,թագավորություն,կասրություն:

Состав слова

Образуй от данных слов однокоренные слова, отвечающие на вопросы КАКОЙ? КАКАЯ?

мука — мучное, холод – холодный, тьма- темный, брат-братский, работа-рабочий, гриб-грибное, друг-дружеский, снег-снежный, птица-птичий, дерево-деревянное, рука-рочной

Найдите “лишнее” слово:

  • Купить, покупка, покупатель, купец, купальник, накупить.
  • Пар, запариться, парное (молоко), пара (обуви).
  • Лень, лентяй, лента, ленивец.
  • Водяной, вода, водичка, подводник, водитель.

Вставить, где нужно, пропущенные буквы. Подобрать проверочные слова.

  • Честный ответ, интересная книга, бесхитростные слова, лестный отзыв, перекрестный огонь, вирусная инфекция, парусный спорт, частное лицо, тростниковые заросли, кризисная ситуация, словесное искусство, безвкусная пища, опытный наездник, чествовать гостя, чувствовать усталость.

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • сосна (сосновый) звезда (звёздный), широкий (широко), зеленый (зелен), холода (холод), голова (головной), воздушный (воздух), веселый (весело), кормушка (корм), жемчужина (жемчуг), торговля (торг), стрелок (стрела), глотать (глотка)

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • Спешите (списывать) упражнение чисто и красиво. Не спешите (спешить)во время еды. 
  • Дети поласкали (ласка) пушистого котенка. Мама полоскала (полощет) белье. 
  • Саша громче всех запевал (петь) песню. Больной запивал (пить) лекарство водой. 
  • Бабушка давно поседела (седина). Дедушка посидел (сидеть) на скамейке и ушел.

Գործնական քերականություն

39. Բացատրել, թե գլուխ բառը ամեն նախադասության մեջ ինչ իմաստով է կատարված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով։ Ո՞ր նախադասության մեջ գլուխն այլ բառով փոխարինել չենք կարող։

1) Արջը գլուխը բարձրացրեց։

Այս նախադասության մեջ գլուխը բառը փոխաբերական իմաստով չէ գրված։ Գլուխ բառը այլ բառով չենք կարող փոխել նախադասության մեջ։

2) Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։

Իսկ այս նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ կարող ենք գլուխ բառը փոխարինել կատար բառով։

40. Ընդգծված բառերը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված։ Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իմաստով գործածված։

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: Գործածված է հիմնական իմաստով:

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: Կենացները ուղղված էին նորապսակներին, հարս ու փեսային:

Մեր ծնողներն ասում են,թե մենք ենք կյանքի ծաղիկները :  Մենք ենք կյանքի գեղեցկությունը:

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Սա դեռ սկիզբն է:

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: Իշխանը չէր մոռանում այն ամրոցի գեղեցկուհի տիրուհուն:

41․ Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում։

Գլուխ և ծաղիկ բառերը բազմիմաստ բառեր են: Բազմիմաստ նշանակում է բազմաթիվ, մի քանի իմաստներ ունեցող: Բազմիմաստ բառեր են գիր-տառ, այբուբեն-գրություն, մարտ-ամիս, կռիվ։

42․ Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով։

Ասում են, որ մեր տունը հացով տուն է:

Մարդն աշխատանքով է իր հացը վաստակում:

Աշխատող մարդը հացի խնդիր չունի:

43․ Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով։

Ջուրը կյանք է:

Աղբյուրի սառնորակ ջուրը բխում է լեռներից:

Մեզ օդ ու ջրի պես խաղաղություն է պետք:

44․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրվածներից մեկով և բացատրիր, թե ինչպե՛ս ընտրեցիր։

  • Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում: Բույր և հոտ բառերը հոմանիշներ են:

  • Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը: Դեմք և երես բառերը նույն իմաստն ունեն:

  • Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:

Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի: Պաշարել և շրջապատել բառերը նույն իմաստն ունեն:

  • Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի: ժողովել և հավաքել բառերը նույն իմաստն ունեն:

  • Անախորժ պատմության մեջ ընկանք:

Տհաճ պատմության մեջ ընկանք: Անախորժ և տհաճ բառերը նույն իմաստն ունեն:

  • Միալար անձրևներից ու մառախուղից վերջապես մի արևոտ օր բացվեց:

Միալար անձրևներից ու մառախուղից վերջապես մի պայծառ օր բացվեց: Արևոտ և պայծառ բառերը նույն իմաստն ունեն:

РУССКИЙ.КОРЕНЬ

мука -какая, холод –какой, тьма-какая, брат-какой, работа-какая, гриб-какой, друг-какой, снег-какой, птица-какая, дерево-какое, рука-какая

Найдите “лишнее” слово:

  • Купить, покупка, покупатель, купец, купальник, накупить.
  • Пар, запариться, парное (молоко), пара (обуви).
  • Лень, лентяй, лента, ленивец.
  • Водяной, вода, водичка, подводник, водитель.

Вставить, где нужно, пропущенные буквы. Подобрать проверочные слова.

  • Честный ответ, интересная книга, бесхитростные слова, лесный отзыв, перекрестный огонь, вирусная инфекция, парустный спорт, часное лицо, тростниковые заросли, кризисная ситуация, словестное искусство, безвкусная пища, опытный наезник, чествовать гостя, чувствовать усталость.

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • сосна звезда, широкий, зеленый, холода, голова, воздушный, веселый, кормушка, жемчужина, торговля, стрилок, глотать

Вставить пропущенные буквы, подобрать поверочные слова.

  • Спешите упражнение чисто и красиво. Не спешите во время еды.
  • Дети полоскали пушистого котенка. Мама полоскала белье.
  • Саша громче всех запивал песню. Больной запивал лекарство водой.
  • Бабушка давно посидела. Дедушка посидел на скамейке и ушел.

Пакет дополнительных заданий

1. Как же называется на самом деле главная река Америки? Найти в интернете несколько интересных фактов об этой реке.

50 интересных фактов о реках мира — Общенет

Миссисипи— река в США, одна из величайших рек мира. Миссисипи — главная река крупнейшей речной системы в Северной Америке. Протекает исключительно на территории Соединённых Штатов Америки, хотя её бассейн распространяется и на Канаду.

Истоком Миссисипи считается либо ручей Николетт-Крик, либо озеро Айтаска, в которое он впадает. Исток расположен в штате Миннесота на высоте примерно 530 м над уровнем моря. Река в основном течёт в южном направлении и достигает длины в 3770 километров, заканчиваясь обширной дельтой в Мексиканском заливе. Сама река протекает по территории 10 штатов, а её бассейн охватывает 31 штат от Скалистых гор до горной системы Аппалачи. Миссисипи занимает тринадцатую позицию в списке длиннейших рек мира, а речная система Миссисипи-Миссури — третью, и девятую — в списке по полноводности. Миссисипи является частью границ или же пересекает штаты Миннесота, Висконсин, Айова, Иллинойс, Миссури, Кентукки, Теннесси, Арканзас, Миссисипи и Луизиана.

2.Подобрать синонимы:

примчаться-приехать,прилететь,  прибежать

позор-стыд , срам 

 во всю прыть-Опрометью

3.Объяснить смысл фразеологизмов: вылетело из головы- забит

одеваться как на пожар-очень быстро, торопливо

смеяться до слез-хохотать

не откладывать дело в долгий ящик- Переносить выполнение чего либо на неопределенно длительное время, надолго задерживать решение какого—либо вопроса. 

4.Найти в тексте слова, которые употреблены в переносном значении.

вылетело из головы

Я прямо к ней как будто приклеился

Мишка стал красный

5.Какие пословицы подходят к нашему рассказу?

Книга — книгой, а своим умом двигай.

Книги читай, а дела не забывай.

Не красна книга письмом, красна умом.

Мир освещается солнцем, а человек знанием.

Не говори, чему учился, а говори, что узнал.

Век живи — век учись.

Не стыдно не знать, стыдно не учиться.

Без терпенья нет ученья.

Без наук, как без рук.

Наука — не мука.

Учение — путь к умению.

Повторенье — мать ученья.

Наука — верней золотой поруки.

Ученый водит, неученый следом ходит.

Хорошая книга — лучший друг.

Грамоте учиться всегда пригодится.

От учителя наука.

Учение — свет, а неучение — тьма.

Без муки нет и науки.

Наука в лес не ведет, а из лесу выводит.

Для ученья нет старости.

У врача лечись, а у умного учись.

С книгой поведешься — ума наберешься.

Не школа, а жизнь учит.

Ученье — путь к уменью.

Учись смолоду — под старость не будешь знать-голоду.

Учи показом, а не рассказом.

Наукой люди кормятся.

Учить — ум точить.

Азбука — к мудрости ступенька.

И медведя плясать учат.

Учись смолоду — пригодится на старость,

Грамота — не болезнь, годы не уносит.

Не учись до старости, а учись до смерти.

Буквы кривые, да смысл прямой.

Больше знать, так меньше спать.

Наука хлеба не просит, а хлеб дает.

Книги не говорят, а правду сказывают.

Наукой свет стоит, ученьем люди живут.

Не выучишь неволей — выучишь охотой

Ծիրանի ծառը: Վիլյամ Սարոյան

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վեհանձն-մեծահոգի, բարձրահոգի, վեհասիրտ, ասպետական, վեհանձնյա

Նորալուկ-նոր աշակերտ, մասնակից

մատղաշ-նոր

  1. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  2. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:

Ոչ, իմ կարծիքով սա խաղանման մի բան է։ Օրինակ ոնց են ֆիլմերում նկարում գողությունները, պարզապես բոլոր մարդիկ գողության մեջ խաղացող գիտեն թե ինչ է լինելու։

  1. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

1.Հետաքրքիր Յուլիսիս

2.Պատրաստում

3․Փախե՜ք

  1. Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին: Մի անգամ
  2. ես մի անգամ իմ բակի ընկերների հետ գնացելեինք մեր հարեվանի բակից խնձոր ղողանալւ մեկը կանգնումեր որ մարդ գա ասի։ Միուսը պատի վրայով թռին մենք այտենց տարբեր բաներենք անում։
  3. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :

ամբար-պահեստ

առաջնորդ-ավագ

վճռական-կարևոր

հնազանդ-անսացող

հռչակավոր-մեծահռչակ

  1. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :

վեհանձն-ստոր

վճռական-անվճռական

հնազանդ-անհնազանդ

մատշաղ-հին

խակ-հասած