Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։

Հմայական զարդեր, հայկական Հմայելիներ՚ ունեցել են չարիքից, չար ուժերից պաշտպանական նշանակություն։ Կիրառվել են տարատեսակ հմայական պահպանակներ` կանանց, մանկական, կենդանիների։Անհիշելի ժամանակներից մեզ են հասել տարատեսակ հմայական զարդեր (հմայիլներ), որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր իսկ խորհուրդն ու նշանակությունը` տարանջատելով չարի և բարու մշտնջենական գաղափարները, ինչ խոսք, ունենալով նաև պաշտպանական նշանակություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *